13:03  ,  13 օգոստոսի, 2023

Հայաստանի հավաքականի բաց մարզումը Ռեքս Կալամյանի գլխավորությամբ (ֆոտո, վիդեո)

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականը օգոստոսի 13-ին Երեւանի «Գրանդ սպորտ» մարզահամալիրում բաց մարզում անցկացրեց գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանի գլխավորությամբ: Մարզմանը մասնակցում էր հավաքականի 12 բասկետբոլիստ:

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) մարզիչն այս օրերին Երեւանում է եւ հետեւում է Համահայկական 8-րդ խաղերի բասկետբոլի մրցաշարին մասնակից թիմերից հավաքականի թեկնածուներ ընտրելու նպատակով:

Թեկնածուները կհամալրեն հավաքականը եւ թիմի հետ կնախապատրաստվեն 2027 թվականի աշխարհի առաջնության նախընտարական առաջին փուլին:

Արդեն ընտրվել են 3-4 բասկետբոլիստներ, որոնք օգոստոսի 13-ին հավաքականի հետ առաջին մարզումն անցկացրին Ռեքս Կալամյանի գլխավորությամբ:

2027 թվականի աշխարհի առաջնության նախընտրական առաջին փուլում Հայաստանի հավաքականը պայքարը կսկսի փետրվարից: Վիճակահանության արդյունքներով՝ Հայաստանի մրցակիցները կլինեն Ավստրիայի եւ Ալբանիայի հավաքականները:

Մինչ այդ, աշնանը ազգային հավաքականը ընկերական խաղեր կունենա Հայաստանում: Հավաքականը 2024թ․ փետրվարին անցկացվելիք պաշտոնական հանդիպումներին կպատրաստվի տնային հավաքով:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում