13:03 13 օգոստոսի, 2023Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականը օգոստոսի 13-ին Երեւանի «Գրանդ սպորտ» մարզահամալիրում բաց մարզում անցկացրեց գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանի գլխավորությամբ: Մարզմանը մասնակցում էր հավաքականի 12 բասկետբոլիստ:
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) մարզիչն այս օրերին Երեւանում է եւ հետեւում է Համահայկական 8-րդ խաղերի բասկետբոլի մրցաշարին մասնակից թիմերից հավաքականի թեկնածուներ ընտրելու նպատակով:
Թեկնածուները կհամալրեն հավաքականը եւ թիմի հետ կնախապատրաստվեն 2027 թվականի աշխարհի առաջնության նախընտարական առաջին փուլին:
Արդեն ընտրվել են 3-4 բասկետբոլիստներ, որոնք օգոստոսի 13-ին հավաքականի հետ առաջին մարզումն անցկացրին Ռեքս Կալամյանի գլխավորությամբ:
2027 թվականի աշխարհի առաջնության նախընտրական առաջին փուլում Հայաստանի հավաքականը պայքարը կսկսի փետրվարից: Վիճակահանության արդյունքներով՝ Հայաստանի մրցակիցները կլինեն Ավստրիայի եւ Ալբանիայի հավաքականները:
Մինչ այդ, աշնանը ազգային հավաքականը ընկերական խաղեր կունենա Հայաստանում: Հավաքականը 2024թ․ փետրվարին անցկացվելիք պաշտոնական հանդիպումներին կպատրաստվի տնային հավաքով:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.