22:05  ,  12 օգոստոսի, 2023

Ռոնալդուի դուբլի շնորհիվ «Ալ Նասրը» նվաճեց Արաբական չեմպիոնների գավաթը (տեսանյութ)

«Ալ Նասրը» նվաճեց Արաբական չեմպիոնների գավաթը։ Եզրափակիչում «Ալ Նասրը» մրցեց «Ալ Հիլյալի» հետ եւ առավելության հասավ 2:1 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ 38-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։

51-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Ալ Հիլյալի» բրազիլացի հարձակվող Մայքլը։ Ռոնալդուն հավասարությունը վերականգնեց 74-րդ րոպեին։ Պայքարը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ Հաղթական գոլը Ռոնալդուն խփեց 98-րդ րոպեին։

Երկրորդ խաղակեսի վերջնամասում հեռացվեցին «Ալ Նասրի» խաղացողներ Աբդուլելա Ալ-Ամրին եւ Նավաֆ Ալ-Բուշալը։

115-րդ րոպեին Ռոնալդուն փոխարինվեց ծնկի վնասվածքի պատճառով։

«Ալ Հիլյալի» կազմում էին նաեւ նորեկներ, սենեգալցի պաշտպան Կալիդու Կուլիբալին, պորտուգալացի կիսապաշտպան Ռուբեն Նեւեշը, սերբ կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը, բրազիլացի հարձակվող Մալկոմը։

«Ալ Նասրի» կազմում էին նաեւ նորեկներ, սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն, խորվաթ կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում