01:09  ,  26 հուլիսի, 2023

Չեմպիոնների լիգա․ Օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում մեկնարկեց որակավորման երկրորդ փուլը։

Սլովակիայի «Սլովանը» հյուրընկալվեց «Զրինսկիին» (Բոսնիա եւ Հերցեգովինա) եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը «Սլովանի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 67-րդ րոպեին։ Առաջին խաղակեսում նա դեղին քարտ էր ստացել։

Պատասխան հանդիպումները տեղի կունենա մեկ շաբաթ անց։

Չեմպիոնների լիգա, որակավորման երկրորդ փուլ, առաջին հանդիպում

«Ժալգիրիս» (Լիտվա) - «Գալաթասարայ» (Թուրքիա) 2:2 (տեսանյութ)

ՀԻԿ (Ֆինլանդիա) - «Մոլդե» (Նորվեգիա)՝ 1:0

«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) - «Աստանա» (Ղազախստան)՝ 4:0

«Դնիպրո-1» (Ուկրաինա) - «Պանատինաիկոս» (Հունաստան)՝ 1:3

«Սերվետ» (Շվեյցարիա) - «Գենկ» (Բելգիա)՝ 1:1

 «Զրինսկի» (Բոսնիա եւ Հերցեգովինա) - «Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա)՝ 0:1 (տեսանյութ)

«Բրեյդաբլիկ» (Իսլանդիա) - «Կոպենհագեն» (Դանիա)՝ 0:2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում