21:18  ,  20 հուլիսի, 2023

Կոնֆերենցիաների լիգա․ «Փյունիկը» երկրորդ խաղում էլ հաղթեց «Նարվա Տրանսին» (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում հաղթահարեց  էստոնական  «Նարվա Տրանսի» արգելքը։

Պատասխան խաղում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն առավելության հասավ 3:0 հաշվով։

8-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի 33-ամյա կիսապաշտպան Արտակ Դաշյանը։ 6 րոպե անց առավելությունը կրկնապատկեց 27-ամյա բրազիլացի պաշտպան Ժունինյոն։ 66-րդ րոպեին աչքի ընկավ բոսնիացի հարձակվող Լուկա Յուրիչիչը։

Երեւանում տեղի ունեցած առաջին խաղում «Փյունիկը» հաղթել էր 2:0 հաշվով։

«Փյունիկի» հաջորդ մրցակիցը կլինի շվեդական «Կալմարը»։

Կոնֆերենցիաների լիգա, որակավորման առաջին փուլ, պատասխան խաղ

«Նարվա Տրանս» - «Փյունիկ»՝ 0:3 (առաջին խաղ` 0:2)

Արտակ Դաշյան, 8, Ժունինյո, 14, Լուկա Յուրիչիչ, 66

Չիրացրած 11մ՝ Լեւոն Վարդանյան, 76

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով