00:25  ,  20 հուլիսի, 2023

ՉԼ․ «Սլովանը» Բարսեղյանի հետ դուրս եկավ երկրորդ փուլ, օրվա բոլոր արդյունքները

Բրատիսլավայի «Սլովանը» (Սլովակիա) դուրս եկավ ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ։

Որակավորման առաջին փուլի պատասխան «Սլովանը» 2:0 հաշվով հաղթեց Լյուքսեմբուրգի «Սվիֆտ Էսպերանժին»։

Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը «Սլովանի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 82-րդ րոպեին։

Չեմպիոնների լիգա, որակավորման առաջին փուլ, պատասխան հանդիպում

«Վալմիերա» (Լատվիա) - «Օլիմպիա Լյուբլյանա» (Սլովենիա)՝ 1:2 (առաջին խաղ՝ 1:2)

«Դինամո Թբիլիսի» (Վրաստան) - «Աստանա» (Ղազախստան)՝ 1:2 (առաջին խաղ՝ 1:1)

«Ֆերենցվարոշ» (Հունգարիա) - «ԿԻ Կլակսվիկ» (Ֆարերյան կղզիներ)` 0:3 (առաջին խաղ՝ 0:0)

«Ղարաբաղ» (Ադրբեջան) - «Լինքոլն» (Ջիբրալթան)` 4:0 (առաջին խաղ՝ 2:1)

«Սվիֆտ Էսպերանժ» (Լյուքսեմբուրգ») - «Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա)` 0:2 (առաջին խաղ՝ 1:1)

«Լուդոգորեց» (Բուլղարիա) «Բալկանի» (Կոսովո)` 4:0 (առաջին խաղ՝ 0:2)

«Լարն» (Հյուսիսային Իռլանդիա) - ՀԻԿ (Ֆինլանդիա)՝ 2:1 (նշանակվել է լրացուցիչ ժամանակ) (առաջին խաղ՝ 0:1)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում