Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Ուրարտուն» Մոստարում հյուրընկալվել է «Զրինսկիին» (Բոսնիա եւ Հերցեգովինա)։
Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը հիմնական ժամանակում կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով եւ պայքարը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։
27-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց դաշտի տերերի բոսնիացի հարձակվող Նեմանյա Բիլբիյան (տեսանյութ)։
74-րդ րոպեին 25-ամյա պաշտպան Ժիրայր Մարգարյանի փոխանցումից հետո պատասխան գոլը խփեց 22-ամյա հարձակվող Նարեկ Գրիգորյանը (տեսանյութ)։
Ավելացված առաջին րոպեին «Զրինսկիին» դարպասին նշանակված 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց Նարեկ Գրիգորյանը։
Նշանակվել է լրացուցիչ ժամանակ։
Երեւանում տեղի ունեցած առաջին խաղում 1:0 հաշվով հաղթել էր «Զրինսկին»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում