00:47  ,  18 հուլիսի, 2023

ՉԼ․ «Ուրարտուի» վերջին մարզումը «Զրինսկիի» դեմ խաղից առաջ (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր Երեւանի «Ուրարտուն» Բոսնիա-Հերցեգովինայի Մոստար քաղաքում վերջին մարզումն է անցկացրել «Զրինսկիի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումից առաջ։

Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 18-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:00-ին։ Խաղը կսպասարկի Դանիան ներկայացնող մրցավարական խումբը։ Գլխավոր մրցավարը կլինի Պետեր Կյեսգորը։ Նրան կօգնեն Յեսպեր Դալն ու Վիկտոր Սկիտեն, չորրորդ պաշտոնյան կլինի Յակոբ Կարլսենը։

Երեւանում տեղի ունեցած առաջին խաղում 1:0 հաշվով հաղթել է «Զրինսկին»։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով