21:54  ,  16 հուլիսի, 2023

«Ուիմբլդոն»․ Ալկարասը եզրափակիչում հաղթեց Ջոկովիչին (ֆոտո, վիդեո)

Աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասն առաջին անգամ նվաճեց Ուիմբլդոնի մրցաշարի տիտղոսը։

Եզրափակիչում իսպանացի թենիսիստը մրցեց աշխարհի երկրորդ ռակետ, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթող, «Ուիմբլդոնի» 7-ակի չեմպիոն, 36-ամյա սերբ Նովակ Ջոկովիչի հետ եւ առավելության հասավ 5 սեթում՝ 1:6, 7:6 (8:6), 6:1, 3:6, 6:4։ Պայքարը տեւեց 4 ժամ եւ 46 րոպե։

20-ամյա թենիսիստն առաջին անգամ էր հասել Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակիչ։

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 44,7 միլիոն ֆունտ ստերլինգ էր։

Ալկարասը երկրորդ տիտղոսը նվաճեց «Մեծ սաղավարտի» շարքում։ Անցած տարի նա դարձել էր ԱՄՆ-ի բաց առաջնության չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում