17:27  ,  16 հուլիսի, 2023

«Ուիմբլդոնի» եզրափակիչ․ Ալկարաս - Ջոկովիչ՝ ուղիղ եթեր

Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարում մեկնարկել է տղամարդկանց մենախաղի եզրափակիչը (ուղիղ եթեր

Տիտղոսը վիճարկում են աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը եւ աշխարհի երկրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչ։

2015 թվականից հետո առաջին անգամ տղամարդկանց մենախաղում մրցում են համաշխարհային դասակարգման առաջին երկու համարները։ 8 տարի առաջ Ջոկովիչն առաջին ռակետի կարգավիճակում 7:6 (7:1), 6:7 (10:12), 6:4, 6:3 հաշվով հաղթել էր երկրորդ ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում