21:51  ,  14 հուլիսի, 2023

«Ուիմբլդոն»․ Ալկարասը եզրափակիչում է եւ կխաղա Ջոկովիչի հետ

Աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասը դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակիչ։ Իսպանացի թենիսիստը մրցեց աշխարհի երրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւի հետ եւ առավելության հասավ երեք սեթում՝ 6:3, 6:3, 6:3: Պայքարը տեւեց 1 ժամ եւ 52 րոպե։

Եզրափակիչում Ալկարասի մրցակիցը կլինի աշխարհի երկրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը, որը 6:3, 6:4, 7:6 (7:4) հաշվով պարտության էր մատնել աշխարհի 8-րդ ռակետ, իտալացի Յանիկ Սիներին։

Եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 16-ին։

«Ուիմբլդոնի» մրցանակային հիմնադրամը 44,7 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում