19:30  ,  14 հուլիսի, 2023

«Ուիմբլդոն»․ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ եզրափակիչ

Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակիչ։ Սերբ թենիսիստը մրցեց աշխարհի 8-րդ ռակետ, 21-ամյա իտալացի Յանիկ Սիների հետ եւ առավելության հասավ 6:3, 6:4, 7:6 (7:4) հաշվով։

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ի չեմպիոնը եզրափակիչում կմրցի աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասի եւ աշխարհի երրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւի դիմակայության հաղթողի հետ։

36-ամյա Ջոկովիչը 9-րդ անգամ հանդես կգա «Ուիմբլդոնի» եզրափակիչում։ Նա պաշտպանում է անցած տարի նվաճած տիտղոսը։

«Ուիմբլդոնի» մրցանակային հիմնադրամը 44,7 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում