12:02  ,  12 հուլիսի, 2023

Հայ մրցավարները կսպասարկեն Չեմպիոնների լիգայի հանդիպում

Հուլիսի 12-ին Շվեդիայի Գոտենբուրգ քաղաքի «Բրավիդա Արենա» ստադիոնում տեղի կունենա ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Հեկեն» (Շվեդիա) - «Նյու Սեյնթս» (Ուելս) առաջին հանդիպումը:

Հանդիպման մրցավար է նշանակվել Հենրիկ Նալբանդյանը, մրցավարի օգնականներ՝ Մեսրոպ Ղազարյանը և Խաչատուր Հովհաննիսյանը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը: Հանդիպման չորորդ պաշտոնյան կլինի Աշոտ Ղալթախչյանը:

Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով