18:29  ,  7 հուլիսի, 2023

Վրացի հարձակվող Լեւան Կուտալիան` «Ալաշկերտի» խաղացող

«Ալաշկերտի» կազմը համալրել է 33-ամյա վրացի հարձակվող Լևան Կուտալիան, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Փորձառու հարձակվողը Վրաստանի եռակի չեմպիոն է, 2019-ին Թբիլիսիի «Դինամոյի» կազմում 20 գոլով ճանաչվել է Վրաստանի առաջնության լավագույն ռմբարկու։

Վրաստանի երիտասարդական հավաքականը ժամանակին ներկայացրած Կուտալիան արտերկրում հանդես գալու հարուստ փորձ ունի, հանդես է եկել Բոսնիայի «Զրինսկիում» և «Սլավիայում», Ղազախստանի «Իրտիշում»։

2020/2021 մրցաշրջանից վրացի ռմբարկուն հանդես էր գալիս Իսրայելում, պաշտպանել է Թել Ավիվ և Ում ալ Ֆահմ քաղաքների «Հապոել» թիմերի գույները։

Կվիտալիայի նախորդ ակումբը Իսրայելի առաջնության Բարձրագույն խումբը ներկայացնող «Սեկցիա Նես Ցիոնն» էր, որի կազմում նա 5 գոլ է խփել LIGAT HA'AL-ի 24 հանդիպումներում, ևս 2 գոլ՝ գավաթային հանդիպումներում։

Ընդհանուր առմամբ, «Ալաշկերտի» նորեկն իր ակտիվում ավելի քան 100 գոլ ունի պրոֆեսիոնալ կարիերայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով