18:29 7 հուլիսի, 2023«Ալաշկերտի» կազմը համալրել է 33-ամյա վրացի հարձակվող Լևան Կուտալիան, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Փորձառու հարձակվողը Վրաստանի եռակի չեմպիոն է, 2019-ին Թբիլիսիի «Դինամոյի» կազմում 20 գոլով ճանաչվել է Վրաստանի առաջնության լավագույն ռմբարկու։
Վրաստանի երիտասարդական հավաքականը ժամանակին ներկայացրած Կուտալիան արտերկրում հանդես գալու հարուստ փորձ ունի, հանդես է եկել Բոսնիայի «Զրինսկիում» և «Սլավիայում», Ղազախստանի «Իրտիշում»։
2020/2021 մրցաշրջանից վրացի ռմբարկուն հանդես էր գալիս Իսրայելում, պաշտպանել է Թել Ավիվ և Ում ալ Ֆահմ քաղաքների «Հապոել» թիմերի գույները։
Կվիտալիայի նախորդ ակումբը Իսրայելի առաջնության Բարձրագույն խումբը ներկայացնող «Սեկցիա Նես Ցիոնն» էր, որի կազմում նա 5 գոլ է խփել LIGAT HA'AL-ի 24 հանդիպումներում, ևս 2 գոլ՝ գավաթային հանդիպումներում։
Ընդհանուր առմամբ, «Ալաշկերտի» նորեկն իր ակտիվում ավելի քան 100 գոլ ունի պրոֆեսիոնալ կարիերայում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.