20:43  ,  6 հուլիսի, 2023

«Ուիմբլդոն»․ Աշխարհի չորրորդ ռակետի սենսացիոն պարտությունը

Ուիմբլդոնի մրցաշարում սենսացիոն պարտություն կրեց աշխարհի չորրորդ ռակետ Կասպեր Ռուուդը։ Նորվեգացի թենիսիստը երկրորդ շրջանում մրցեց աշխարհի 142-րդ ռակետ, բրիտանացի Լիամ Բրոեդիի հետ եւ պարտվեց 4:6, 6:3, 6:4, 3:6, 0:6 հաշվով։ Պայքարը տեւեց 3 ժամ եւ 28 րոպե։

Լիամ Բրոեդիի հաջորդ մրցակիցը կլինի Կանադայի ներկայացուցիչ Դենիս Շապովալովը (26)։

«Ուիմբլդոնի» մրցանակային հիմնադրամը 44,7 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում