23:00  ,  5 հուլիսի, 2023

«Ուիմբլդոն»․ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ երրորդ շրջան

Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի երրորդ շրջան։ Սերբ թենիսիստը մրցեց աշխարհի 70-րդ ռակետ, ավստրալացի Ջորդան Թոմփսոնի հետ եւ հաղթեց 6:3, 7:6 (7:4), 7:5 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 29 րոպե։

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի չեմպիոնի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 32-րդ ռակետ, արգենտինացի Թոմաս Մարտին Էտչեւերիի եւ աշխարհի 88-րդ ռակետ, շվեյցարացի Սթեն Վավրինկայի դիմակայության հաղթողը։

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 44,7 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում