18:34  ,  25 հունիսի, 2023

Լոնդոն․ Ալկարասը եզրափակիչում հաղթեց Դե Մինորին եւ դարձյալ կդառնա աշխարհի առաջին ռակետ

Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը դարձավ Լոնդոնում անցկացված АТР-500 շարքի մրցաշարի հաղթող։ Եզրափակիչում իսպանացի թենիսիստը 6:4, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 18-րդ ռակետ, ավստրալացի Ալեքս դե Մինորին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 35 րոպե։

Ալկարասը կարիերայում առաջին անգամ տիտղոս նվաճեց խոտածածկով կորտերում եւ կվերադառնա Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի դասակարգման աղյուսակի առաջին տեղ՝ հետ թողնելով սերբ Նովակ Ջոկովիչին։

Լոնդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,1 միլիոն եվրո էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում