20:05  ,  24 հունիսի, 2023

Լոնդոն․ Ալկարասը դուրս եկավ եզրափակիչ

Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը դուրս եկավ Լոնդոնի ATP-500 մրցաշարի եզրափակիչ։

Իսպանացի թենիսիստը կիսաեզրափակիչում մրցեց աշխարհի 32-րդ ռակետ, ամերիկացի Սեբաստիան Կորդայի հետ եւ առավելության հասավ 6:3, 6:4 հաշվով։

Եզրափակիչում Ալկարասի մրցակիցը կլինի աշխարհի 18-րդ ռակետ, ավստրալացի Ալեքս դե Մինորը, որը 6:3, 7:6 (7:2) հաշվով պարտության մատնեց աշխարհի 6-րդ ռակետ, դանիացի Հոլգեր Ռունեին։

Ալկարասը կարիերայում առաջին անգամ հանդես կգա խոտածածկով կորտերում անցկացվող մրցաշարի եզրափակիչ։

Լոնդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,1 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում