17:46  ,  21 հունիսի, 2023

Բեռլին․ Էլինա Ավանեսյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Բեռլինում անցկացվող WTA-500 մրցաշարում աշխարհի 81-րդ ռակետ, ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ։

Հայ թենիսիստուհին մրցեց աշխարհի 44-րդ ռակետ, ռուսաստանցի Աննա Բլինկովայի հետ եւ առավելության հասավ 1:6, 6:3, 6:2 հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 50 րոպե։

Էլինա Ավանեսյանի հաջորդ մրցակիցը կլինի խորվաթ Դոննա Վեկիչի (23) եւ Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինայի (3) դիմակայության հաղթողը։

Բեռլինի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 678 հազար եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում