20:25  ,  20 հունիսի, 2023

ՉԼ․ «Ուրարտուն» կխաղա բոսնիական «Զրինսկիի» հետ

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ուրարտուն» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում կմրցի Բոսնիա-Հերցեգովինայի «Զրինսկիի» հետ, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը։ Տեղի է ունեցել վիճակահանությունը։

Թիմերի առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 11-ին կամ 12-ին` Երևանում, պատասխան հանդիպումը՝ հուլիսի 18-ին կամ 19-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում