Աշխարհի 10-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը չի մասնակցի Գերմանիայի Հալե քաղաքում հաջորդ շաբաթ անցկացվելիք ATP-500 շարքի մրցաշարին խոտածածկով կորտերում։
Հայ թենիսիստին հիմնական ցանցում փոխարինել է աշխարհի 51-րդ ռակետ, իսպանացի Ռոբերտո Կարբալիես-Բաենան։
Անցած շաբաթ ավարտված Ֆրանսիայի բաց առաջնությունում Կարեն Խաչանովը հասել էր քառորդ եզրափակիչ եւ պարտվել սերբ Նովակ Ջոկովիչին, որը երրորդ անգամ նվաճեց «Ռոլան Գարոսի» տիտղոսը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում