14:53  ,  3 նոյեմբերի, 2012

Արաս Օզբիլիսի եւ Մարկոս Պիզելիի գոլերն օգնեցին «Կուբանին» հաղթել խոշոր հաշվով

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 14-րդ տուրում Կրասնոդարի «Կուբանն» արտագնա խաղում երեք անպատասխան գնդակ ուղարկեց Պերմի «Ամկարի» դարպասը:

Հանդիպման առաջին խաղակեսում դարպասի գրավումներ չարձանագրվեցին: Խաղի հաշիվը 59-րդ րոպեին բացեց «Կուբանի» սենեգալցի հարձակվող Իբրահիմ Բալդեն: 72-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը կրկնապատկեց հյուրերի առավելությունը՝ անվրեպ իրացնելով 11 մետրանոց հարվածը: 84-րդ րոպեին փախարինման մտավ Մարկոս Պիզելին, ով երկու րոպե անց խփեց «Կուբանի» երրորդ գնդակը՝ ձեւակերպելով հանդիպման վերջնական հաշիվը:

Այս հաղթանակից հետո Յուրի Կրասնոժանի թիմը վաստակեց 25 միավոր եւ հավասարվեց չորրորդ տեղում գտնվող Գրոզնիի «Թերեկին»: «Ամկարը» 18 միավորով 9-րդն է:

Ռուսաստանի առաջնություն. 14-րդ տուր

«Ամկար» - «Կուբան»՝ 0:3

Իբրահիմ Բալդե, 59, Արաս Օզբիլիս, 72 (11մ.), Մարկոս Պիզելին, 86

Հեռացում՝ Սերգեյ Վոլկով, 90 («Ամկար»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում