14:53 3 նոյեմբերի, 2012Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 14-րդ տուրում Կրասնոդարի «Կուբանն» արտագնա խաղում երեք անպատասխան գնդակ ուղարկեց Պերմի «Ամկարի» դարպասը:
Հանդիպման առաջին խաղակեսում դարպասի գրավումներ չարձանագրվեցին: Խաղի հաշիվը 59-րդ րոպեին բացեց «Կուբանի» սենեգալցի հարձակվող Իբրահիմ Բալդեն: 72-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը կրկնապատկեց հյուրերի առավելությունը՝ անվրեպ իրացնելով 11 մետրանոց հարվածը: 84-րդ րոպեին փախարինման մտավ Մարկոս Պիզելին, ով երկու րոպե անց խփեց «Կուբանի» երրորդ գնդակը՝ ձեւակերպելով հանդիպման վերջնական հաշիվը:
Այս հաղթանակից հետո Յուրի Կրասնոժանի թիմը վաստակեց 25 միավոր եւ հավասարվեց չորրորդ տեղում գտնվող Գրոզնիի «Թերեկին»: «Ամկարը» 18 միավորով 9-րդն է:
Ռուսաստանի առաջնություն. 14-րդ տուր
«Ամկար» - «Կուբան»՝ 0:3
Իբրահիմ Բալդե, 59, Արաս Օզբիլիս, 72 (11մ.), Մարկոս Պիզելին, 86
Հեռացում՝ Սերգեյ Վոլկով, 90 («Ամկար»)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.