11:11  ,  12 հունիսի, 2023

WhoScored. Չեմպիոնների լիգայի խորհրդանշական հավաքականը

WhoScored-ը կազմել է Չեմպիոնների լիգայի ավարտված մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը՝ ամեն դիրքում ամենաբարձր միջին գնահատական ունեցած ֆուտբոլիստների ընդգրկմամբ։

Ամենաբարձր միջին գնահատական ունի Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուսի Ժունիորը՝ 7.8։

Դարպասապահ․ Դիոգու Կոշտա («Պորտու», 7.4)։

Պաշտպաններ․ Ջովանի Դի Լորենցո («Նապոլի», 7.4), Ռուբեն Դիաշ («Մանչեսթեր Սիթի», 7.3), Կիմ Մին Ջե («Նապոլի», 7.2), Ալեքս Գրիմալդո («Բենֆիկա», 7.4)։

Կիսապաշտպաններ․ Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ», 7.6), Յոզուա Կիմիխ («Բավարիա», 7.7), Կեւին Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի», 7.5), Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ», 7.8)։

Հարձակվողներ․ Կիլիան Մբապե (ՊՍԺ, 7.6), Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի», 7.6)։

Հիշեցնենք, որ եզրափակիչում Անգլիայի չեմպիոն եւ գավաթակիր «Մանչեսթեր Սիթին» իսպանացի կիսապաշտպան Ռոդրիգոյի գոլի շնորհիվ 1:0 հաշվով հաղթել է Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում