20:29  ,  11 հունիսի, 2023

Նովակ Ջոկովիչը՝ «Ռոլան Գարոսի» հաղթող (ֆոտո, վիդեո)

Աշխարհի երրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը նվաճեց Ֆրանսիայի բաց առաջնության չեմպիոնի տիտղոս։

Եզրափակիչում սերբ թենիսիստը մրցեց աշխարհի չորրորդ ռակետ, նորվեգացի Կասպեր Ռուուդի հետ եւ առավելության հասավ երեք սեթում՝ 7:6 (7:1), 6:3, 7:5։ Պայքարը տեւեց 3 ժամ եւ 16 րոպե։

Նովակ Ջոկովիչը երրորդ անգամ դարձավ Ֆրանսիայի բաց առաջնության հաղթող։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 49,6 միլիոն եվրո էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում