13:04  ,  8 հունիսի, 2023

«Ինտեր Մայամին» պայմանագիր կառաջարկի Դի Մարիային

Ամերիկյան «Ինտեր Մայամին» պայմանագիր կառաջարկի աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 35-ամյա կիսապաշտպան Անխել Դի Մարիային, հաղորդում է Goal.com-ը։ Թուրինի «Յուվենտուսից» հեռանալուց հետո Դի Մարիան ունի ազատ գործակալի կարգավիճակ։

Հունիսի 7-ին Արգենտինայի հավաքականի ավագ, 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին հայտարարեց, որ կմիանա «Ինտեր Մայամիին»։ Ակուբի անգլիացի սեփականատեր Դեւիդ Բեքհեմը հույս ունի, որ այդ հանգամանքը կօգնի համաձայնության հասնել Դի Մարիայի հետ։

Դի Մարիան ավարտված մրցաշրջանում «Յուվենտուսի» հետ մասնակցել է 40 հանդիպման, խփել է 8 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում