23:33  ,  7 հունիսի, 2023

Մեսի․ Չեմ վերադառնա «Բարսելոնա», տեղափոխվում եմ «Ինտեր Մայամի»

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին կարիերան կշարունակի հյուսիսամերիկյան ՄԼՍ-ում։

«Ես չեմ վերադառնա «Բարսելոնա», տեղափոխվում եմ «Ինտեր Մայամի»։ Տրանսֆերը դեռ 100 տոկոսով փակ չէ, բայց որոշումն ընդունվել է, մնում են մանրուքներ։ Ես առաջարկներ ունեի եվրոպական ակումբներից, բայց Եվրոպայում ցանկանում էի խաղալ «Բարսելոնայում»։ Դա տեղի չունեցավ։ Խնդիրը միայն գումարը չէ, այլապես կընդունեի առաջարկ Սաուդյան Արաբիայից»,- Մեսիի խոսքը մեջբերում է Sport.es-ը։

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ից հեռանալուց հետո Մեսին ուներ ազատ գործակալի կարգավիճակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում