20:58  ,  1 հունիսի, 2023

ՊՍԺ-ն հերքել է Գալտիեի հայտարարությունը Մեսիի հեռանալու վերաբերյալ

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն հերքել է թիմի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Կրիստոֆ Գալտիեի հայտարարությունը աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսիի հեռանալու մասին, հաղորդում է AFP-ն՝ հղում անելով ակումբի ղեկավարությանը։

«Կրիստոֆ Գալտիեն սխալ է արտահայտվել։ Վստահեցնում ենք՝ նա նկատի է ունեցել, որ «Կլերմոնի» դեմ հանդիպումը Մեսիի համար վերջինը կլինի այս մրցաշրջանում»,- նշվում է ՊՍԺ-ի հաղորդագրությունում։

Գալտիեն հայտարարել էր, Մեսին վերջին հանդիպումը կանցկացնի «Պարկ դե Պրենս» ստադիոնում։

Մեսիի պայմանագիրը կավարտվի հունիսին։ ՊՍԺ-ն հույս ունի մեկ տարով էլ երկարաձգել համագործակցությունը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում