02:35  ,  31 մայիսի, 2023

Պրեմիեր լիգա․ Գվարդիոլան՝ մրցաշրջանի լավագույն մարզիչ

Երրորդ տարին անընդմեջ Անգլիայի չեմպիոնի տիտղոսը նվաճած «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ, կատալոնացի Խոսեպ Գվարդիոլան ճանաչվել է Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն մարզիչ, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

Մրցանակին հավակնում էին նաեւ Միկել Արտետան («Արսենալ»), Ռոբերտո Դե Ձերբին («Բրայթոն»), Ունաի Էմերին («Աստոն Վիլա»), Էդի Հաուն («Նյուքասլ Յունայթեդ») եւ Մարկու Սիլվան («Ֆուլհեմ»)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով