19:02  ,  30 մայիսի, 2023

«Ինտերը» պայմանագիր է առաջարկել «Ռեալի» խաղացողին

Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» պաշտպան Նաչո Ֆերնանդեսին։ «Ինտերը» 3 տարվա պայմանագիր է առաջարկել 33-ամյա ֆուտբոլիստին, հաղորդում է Marca-ն։

Նաչո Ֆերնանդեսի պայմանագիրն Արքայական ակումբի հետ կավարտվի հունիսի 30-ին։ Համագործակցությունը երկարաձգելու վերաբերյալ համաձայնություն «Ռեալն» ու Նաչո Ֆերնանդեսը չունեն։ Նա կստանա ազատ գործակալի կարգավիճակ։

Ընթացիկ մրցաշրջանում Նաչո Ֆերնանդեսն իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի հետ մասնակցել է 43 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում