22:08  ,  29 մայիսի, 2023

Պրեմիեր լիգա․ Հարի Քեյնի ռեկորդը

Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը Պրեմիեր լիգայի ռեկորդ է սահմանել։ 29-ամյա անգլիացի ֆուտբոլիստն ավարտված առաջնությունում գոլ է խփել 26 խաղում, ինչը ռեկորդային ցուցանիշ է։

Երկրորդ տեղում է 36 գոլով Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկու եւ ռեկորդակիր դարձած 22-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը («Մանչեսթեր Սիթի»), որը գոլեր է խփել 23 խաղում։ Լավագույն ռմբարկուների ցուցակում Քեյնը 30 գոլով երկրորդն է։

Հոլանդը ավարված առաջնությունում չորս անգամ դարձել է հեթ-տրիկի, հինգ անգամ՝ դուբլի հեղինակ։ Քեյնը չորս անգամ դուբլ է ձեւակերպել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով