12:21  ,  23 մայիսի, 2023

Իսպանիայի առաջնություն․ Մեկնարկում է 36-րդ տուրը

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնությունում մայիսի 23-ին կմեկնարկի 36-րդ տուրը։

Չեմպիոնների լիգայի վերջին ուղեգրի համար պայքարող «Ռեալ Սոսիեդադը» կընդունի «Ալմերիային»։ Նորընծա չեմպիոն «Բարսելոնան» կհյուրընկալվի «Վալյադոլիդին»։

Իսպանիայի առաջնություն, 36-րդ տուր

«Ռեալ Սոսիեդադ» - «Ալմերիա»՝ 21:30 (Երեւանի ժամանակ)

«Սելտա» - «Ժիրոնա»՝ 21:30

«Վալյադոլիդ» - «Բարսելոնա»՝ 00:00

Մայիսի 24

«Ռեալ Մադրիդ» - «Ռայո Վալիեկանո»՝ 21:30

«Էլչե» - «Սեւիլիա»՝ 21:30

«Վիլյառեալ» - «Կադիս»՝ 21:30

«Էսպանյոլ» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 00:00

«Բետիս» - «Խետաֆե»՝ 00:00

Մայիսի 25

«Մալյորկա» - «Վալենսիա»՝ 21:30

«Օսասունա» - «Աթլետիկ Բիլբաո»՝ 23:30

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում