10:18  ,  23 մայիսի, 2023

NBA. «Դենվեր Նագեթսը» 4:0 հաշվով հաղթեց «Լոս Անջելես Լեյքերսին» եւ դուրս եկավ եզրափակիչ

«Դենվեր Նագեթսը» դուրս եկավ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի փլեյ-օֆֆի եզրափակիչ։

Արեւմտյան կոնֆերենցիայի եզրափակիչում «Դենվեր Նագթեսը» չորրորդ հաղթանակը տարավ «Լոս Անջելես Լեյքերսի» նկատմամբ՝ 113:111։ Ընդհանուր հաշիվը դարձավ 4:0։

Եզրափակիչում «Դենվեր Նագեթսը» կխաղա «Մայամի Հիթ» - «Բոստոն Սելթիքս» դիմակայության հաղթողի հետ։ Երեք խաղից հետո 3:0 հաշվով հաղթում է «Մայամի Հիթը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով