15:55  ,  2 նոյեմբերի, 2012

Վլադիմիր Բեսչաստնիխ. Յուրա Մովսիսյանը բարձրակարգ հարձակվող է

Յուրա Մովսիսյանը, միանշանակ, բարձրակարգ հարձակվող է, հայտարարել է ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Վլադիմիր Բեսչաստնիխը: Ռուս հարձակվողը կարծիք է հայտնել Ռուսաստանի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուներ՝ Յուրա Մովսիսյանի, Ալեքսանդր Կերժակովի եւ Դանիլո Նեկոյի դիմակայության մասին:

«Երեք հարձակվողներն էլ լավն են յուրովի, թեեւ ես այնքան էլ ծանոթ չեմ Նեկոյի խաղին: Իսկ Մովսիսյանը, միանշանակ, բարձրակարգ հարձակվող է: Գոլային պահերի մեծ մասը նա ինքն է ստեղծում եւ ինքն էլ եզրափակում է դրանք: Դա շատ կարեւոր որակ է հարձակվողի համար: Այնուամենայնիվ, Կերժակովն ավելի լավ հնարավորություններ ունի: Նրա թիմը գերազանցում է մրցակիցիների ակումբներին: Բացի այդ, նա իսկական ռմբարկու է»,- Բեսչաստնիխի խոսքը փոխանցում է «Սպորտ Էքսպրեսը»:

Հիշեցնենք, որ Մովսիսյանը, Նեկոն եւ Կերժակովը 9-ական գնդակ են խփել Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում