00:58  ,  16 մայիսի, 2023

«Բետիսն» ուժեղ էր «Ռայո Վալիեկանոյից» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում Սեւիլիայի «Բետիսը» տանը մրցեց «Ռայո Վալիեկանոյի» հետ եւ պարտության մատնեց 3:1 հաշվով։

Դաշտի տերերի կազմում աչքի ընկան սենեգալցի պաշտպան Յուսուֆ Սաբալին եւ իսպանացի հարձակվողներ Այոսե Պերեսն ու Բորխե Իգլեսիասը։

«Բետիսը» 55 միավորով 6-րդն է, «Ռայո Վալիեկանոն» 11-րդ տեղում է՝ 46 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 34-րդ տուր

«Բետիս» - «Ռայո Վալիեկանո»՝ 3:1 (տեսանյութ)

Յուսուֆ Սաբալի, 5, Այոսե Պերես, 44, Բորխա Իգլեսիաս, 90+7 - Սանտիագո Կոմեսանյա, 52

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում