20:11  ,  14 մայիսի, 2023

Մադրիդի «Աթլետիկոն» պարտվեց հետնապահին (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալվեց «Էլչեին»։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը պարտություն կրեց նվազագույն հաշվով։

Դաշտի տերերի միակ գոլը խփեց իսպանացի կիսապաշտպան Ֆիդել Չավեսը։

«Աթելտիկոն» 69 միավորով երրորդն է եւ 2 միավոր հետ է երկրորդ տեղում գտնվող «Ռեալից»։ «Էլչեն» վերջինն է՝ 19 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 34-րդ տուր

«Էլչե» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 1:0 (տեսանյութ)

Ֆիդել Չավես, 41

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում