19:33  ,  12 մայիսի, 2023

ԵԼ․ Իվան Ռակիտիչը՝ շաբաթվա լավագույն խաղացող (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումների արդյունքում՝ շաբաթվա լավագույն խաղացող է ճանաչվել իսպանական «Սեւիլիայի» խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը։

Մրցանակին հավակնում էին նաեւ իտալական «Ռոմայի» սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչը, գերմանական «Բայերի» պաշտպան Էդմոն Տապսոբան (Բուրկինա Ֆասո) եւ Թուրինի «Յուվենտուսի» իտալացի պաշտպան Ֆեդերիկո Գատին։

Քվեարկությունն անցկացվում էր ՈւԵՖԱ-ի կայքում։

Եվրոպայի լիգա, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում

«Յուվենտուս» (Իտալիա) - «Սեւիլիա» (Իսպանիա)` 1:1 (տեսանյութ)

Ֆեդերիկո Գատի, 90+7 - Յուսեֆ Էն-Նեսիրի, 26

«Ռոմա» (Իտալիա) - «Բայեր» (Գերմանիա)` 1:0 (տեսանյութ)

Էդոարդո Բովե, 63

Պատասխան հանդիպումները մայիսի 18-ին են։

Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 31-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում