11:44  ,  10 մայիսի, 2023

ՉԼ․ Կուրտուայի եւ Էդերսոնի տպավորիչ սեյվերը (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի «Ռեալ Մադրիդ» - «Մանչեսթեր Սիթի» խաղում տպավորիչ սեյվերով աչքի ընկան դարպասապահները՝ բելգիացի Տիբո Կուրտուան եւ բրազիլացի Էդերսոնը։

Կուրտուան 5 սեյվ կատարեց, Էդերսոնը՝ 2։

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է ոչ ոքի` 1:1: «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի գոլին «Մանչեսթեր Սիթին» պատասխանեց կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեի գոլով։ Բելգիացի ֆուտբոլիստը ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող։

Պատասխան հանդիպումը Մանչեսթերում տեղի կունենա մայիսի 17-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում