Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում տիտղոսը պաշտպանող Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալն» ընդունեց Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:
Առաջին խաղակեսում նվազագույն հաշվով հաղթեց իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը։ 36-րդ րոպեին հեռվից կատարած գեղեցիկ հարվածով աչքի ընկավ բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։ Նրան գոլային փոխանցում կատարեց ֆրանսիացի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան, որը սեփական կիսադաշտից տպավորիչ անհատական անցումով մոտեց մրցակցի տուգանային հրապարակին (տեսանյութ)։
Երկրորդ խաղակեսում կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը վերականգնեց հավասարությունը բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեի գոլի շնորհիվ 67-րդ րոպեին (տեսանյութ)։ Գոլային փոխանցման հեղինակ դարձավ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը։
Դարպասին կատարած հարվածներով (6-3) առավելություն ուներ «Մանչեսթեր Սիթին», սակայն Արքայական թիմի բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան 5 սեյվ կատարեց։
Պատասխան հանդիպումն Անգլիայում տեղի կունենա մայիսի 17-ին։
Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն Իտալիայի չեմպիոն «Միլանն» ու փոխչեմպիոն «Ինտերը», որոնց առաջին հանդիպումը տեղի կունենա մայիսի 10-ին։
Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում
«Ռեալ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:1 (տեսանյութ)
Վինիսիուս Ժունիոր, 36 - Կեւին Դե Բրույնե, 67
¡HALA MADRID!
— Real Madrid C.F. (@realmadrid) May 9, 2023
#UCL pic.twitter.com/1eHUWPzgLq
EL REY Y SU COPA #UCL | #Madridistas pic.twitter.com/jApEnF0ffN
— Real Madrid C.F. (@realmadrid) May 9, 2023
¡El momento de la OBRA DE ARTE! #UCL pic.twitter.com/2tnqONi4Ep
— Real Madrid C.F. (@realmadrid) May 9, 2023
— UEFA Champions League (@ChampionsLeague) May 9, 2023
74. Simply stunning!
— Manchester City (@ManCity) May 9, 2023
1-1 #ManCity pic.twitter.com/hHhHke3s0I
Passion for the game #UCL pic.twitter.com/4ZIFXd7U2p
— UEFA Champions League (@ChampionsLeague) May 9, 2023
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում