00:36  ,  8 մայիսի, 2023

ՊՍԺ-ի հաղթանակը՝ 3:1 (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 34-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվեց «Տրուային»։ Ֆրանսիացի Կրիստոֆ Գալտիեի գլխավորած թիմը հաղթեց 3:1 հաշվով։

Արդեն 8-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։ 59-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյան։

83-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց «Տրուայի» ֆրանսիացի կիսապաշտպան Կսավիե Շավալերենը, սակայն 3 րոպե անց ՊՍԺ-ն վերականգնեց երկու գոլի առավելությունը։ Աչքի ընկավ իսպանացի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը։

ՊՍԺ-ն 78 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 6 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Լանսից»։ «Տրուան» նախավերջինն է՝ 22 միավոր։

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին առանց ակումբի թույլտվության Սաուդյան Արաբիա գործնական այցելություն կատարելու համար պատժված է եւ բացակայում էր հայտացուցակից։

Ֆրանսիայի առաջնություն, 34-րդ տուր

«Տրուա» - ՊՍԺ՝ 1:3 (տեսանյութ)

Կսավիե Շավալերեն, 83 - Կիլիան Մբապե, 8, Վիտինյա, 59, Ֆաբիան Ռուիս, 86

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում