00:36 8 մայիսի, 2023Ֆրանսիայի առաջնության 34-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվեց «Տրուային»։ Ֆրանսիացի Կրիստոֆ Գալտիեի գլխավորած թիմը հաղթեց 3:1 հաշվով։
Արդեն 8-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։ 59-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյան։
83-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց «Տրուայի» ֆրանսիացի կիսապաշտպան Կսավիե Շավալերենը, սակայն 3 րոպե անց ՊՍԺ-ն վերականգնեց երկու գոլի առավելությունը։ Աչքի ընկավ իսպանացի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը։
ՊՍԺ-ն 78 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 6 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Լանսից»։ «Տրուան» նախավերջինն է՝ 22 միավոր։
Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին առանց ակումբի թույլտվության Սաուդյան Արաբիա գործնական այցելություն կատարելու համար պատժված է եւ բացակայում էր հայտացուցակից։
Ֆրանսիայի առաջնություն, 34-րդ տուր
«Տրուա» - ՊՍԺ՝ 1:3 (տեսանյութ)
Կսավիե Շավալերեն, 83 - Կիլիան Մբապե, 8, Վիտինյա, 59, Ֆաբիան Ռուիս, 86
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.