23:20  ,  7 մայիսի, 2023

Մադրիդ․ Ալկարասը պաշտպանեց տիտղոսը

Աշխարհի երկրորդ ռակետ Կառլո Ալկարասը պաշտպանեց Մադրիդի «Մասթերս» մրցաշարի հաղթողի տիտղոսը։ Եզրափակիչում իսպանացի թենիսիստը մրցեց աշխարհի 65-րդ ռակետ, գերմանացի Յան-Լենարդ Շտրուֆի հետ։

Ալկարասն առավելության հասավ երեք սեթում՝ 6:4, 3:6, 6:3։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 27 րոպե։

Մադրիդի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 7,7 միլիոն եվրո էր։ Ալկարասը կստանա 1,1 միլիոն եվրո։

20-ամյա Ալկարասը 10-րդ տիտղոսը նվաճեց ATP  մրցաշարերում։

Իսպանացի Ռաֆայել Նադալից (2013, 2014) հետո Ալկարասը դարձավ երկրորդը, ում հաջողվեց երկու տարի անընդմեջ հաղթել այս մրցաշարում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով