32 տարեկանում մահացած ամերիկացի օլիմպիական չեմպիոնուհի, արագավազորդուհի Թորի Բոուին եղել է 7-8-րդ ամսվա հղի, հաղորդում է բրիտանական Daily Mail-ը։ Բոուիին մահացած էին գտել սեփական առանձնատանը։ Նախնական վարկածը ինքնասպանությունն է։
Բոուիի հարեւանները պատմել են, որ վերջին ամիսներին նա լարված հարաբերություններ է ունեցել իր փեսացուի հետ։
Բոուին 2016թ․ Ռիոյի Օլիմպիական խաղերում դարձել է չեմպիոնուհի 4 անգամ 100 մետր փոխանցումավազքում։ 2017թ․ աշխարհի առաջնությունում Բոուին նվաճել է 100 մետր վազքի չեմպիոնի տիտղոսը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում