19:12  ,  6 մայիսի, 2023

«Ինտերի» մեկնարկային կազմը

Իտալիայի առաջնության 34-րդ տուրում «Ինտերը» կհյուրընկալվի «Ռոմային»։ Միլանյան թիմի իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հրապարակել է մեկնարկային կազմը՝ Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին թողնելով պահեստայինների թվում։

«Ինտեր»․ Օնանա, Դարմիան, Աչերբի, Բաստոնի, Դյումֆրիս, Բարելա, Բրոզովիչ, Չալհանօգլու, Դիմարկո, Լուկակու, Կոռեա։

«Ռոմա» - «Ինտեր» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում