Իտալիայի առաջնության 33-րդ տուրում «Լացիոն» Հռոմում ընդունեց «Սասուոլոյին» եւ հաղթեց 2:0 հաշվով։ Աչքի ընկան բրազիլացի հարձակվող Ֆելիպե Անդերսոնն ու խորվաթ կիսապաշտպան Տոմա Բաշիչը։
«Լացիոն» 64 միավորով դարձյալ բարձրացավ երկրորդ տեղ՝ 1 միավոր գերազանցելով «Յուվենտուսին»։ Առաջատար «Նապոլին» ունի 79 միավոր։ Եթե «Լացիոն» չհաղթեր, «Նապոլին» արդեն հիմա կհռչակվեր չեմպիոն։
«Միլանը» տանը չկարողացավ հաղթել «Կրեմոնեզեին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1: «Միլանը» 58 միավորով 6-րդն է։ Նույնքան միավոր ունի 7-րդ տեղում գտնվող «Ռոման», որը 1:1 հաշվով խաղաց «Մոնցայի» հետ։
Իտալիայի առաջնություն, 33-րդ տուր
«Լացիո» - «Սասուոլո»՝ 2:0 (տեսանյութ)
Ֆելիպե Անդերսոն, 14, Տոմա Բաշիչ, 90+2
«Միլան» - «Կրեմոնեզե»՝ 1:1 (տեսանյութ)
Ժունիոր Մեսյաս, 90+3 - Դավիդ Օկերեկե, 77
Հեռացում՝ Շառլ Պիկել («Կրեմոնեզե»), 90+6
«Մոնցա» - «Ռոմա»՝ 1:1 (տեսանյութ)
Լուկա Կալդիրոլա, 39 - Ստեֆան Էլ-Շաարավի, 24
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում