20:58  ,  30 ապրիլի, 2023

ՊՍԺ-ն պարտություն կրեց սեփական խաղադաշտում (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 33-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն սեփական խաղադաշտում մրցեց «Լորիանի» հետ։ Ֆրանսիացի Կրիստոֆ Գալտիեի գլխավորած թիմը պարտություն կրեց 1:3 հաշվով։

15-րդ րոպեին հյուրերի կազմում խաղի հաշիվը բացեց ֆրանսիացի կիսապաշտպան Էնցո Լե Ֆեն։

20-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց փարիզյան թիմի մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հակիմին։

29-րդ րոպեին զավեշտալի գոլի հեղինակ դարձավ ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։

39-րդ րոպեին հյուրերին հաշվի մեջ առաջ մղեց կամերունցի պաշտպան Դարլին Յոնգվայի գոլը։ «Լորիանի» երրորդ գոլը 88-րդ րոպեին խփեց սենեգալցի հարձակվող Մամբա Դիենգը։

ՊՍԺ-ն 75 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 8 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Մարսելից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։ «Լորիանը» 10-րդն է՝ 48 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 33-րդ տուր

ՊՍԺ - «Լորիան»՝ 1:3 (տեսանյութ)

Կիլիան Մբապե, 29 - Էնցո Լե Ֆե, 15, Դարլին Յոնգվա, 39, Մամբա Դիենգ, 88

Հեռացում՝ Աշրաֆ Հակիմի (ՊՍԺ), 20, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում