20:58 30 ապրիլի, 2023Ֆրանսիայի առաջնության 33-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն սեփական խաղադաշտում մրցեց «Լորիանի» հետ։ Ֆրանսիացի Կրիստոֆ Գալտիեի գլխավորած թիմը պարտություն կրեց 1:3 հաշվով։
15-րդ րոպեին հյուրերի կազմում խաղի հաշիվը բացեց ֆրանսիացի կիսապաշտպան Էնցո Լե Ֆեն։
20-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց փարիզյան թիմի մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հակիմին։
29-րդ րոպեին զավեշտալի գոլի հեղինակ դարձավ ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։
39-րդ րոպեին հյուրերին հաշվի մեջ առաջ մղեց կամերունցի պաշտպան Դարլին Յոնգվայի գոլը։ «Լորիանի» երրորդ գոլը 88-րդ րոպեին խփեց սենեգալցի հարձակվող Մամբա Դիենգը։
ՊՍԺ-ն 75 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 8 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Մարսելից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։ «Լորիանը» 10-րդն է՝ 48 միավոր։
Ֆրանսիայի առաջնություն, 33-րդ տուր
ՊՍԺ - «Լորիան»՝ 1:3 (տեսանյութ)
Կիլիան Մբապե, 29 - Էնցո Լե Ֆե, 15, Դարլին Յոնգվա, 39, Մամբա Դիենգ, 88
Հեռացում՝ Աշրաֆ Հակիմի (ՊՍԺ), 20, երկրորդ դեղին քարտ
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.