20:19  ,  30 ապրիլի, 2023

Մբապեի զավեշտալի գոլը մրցակցի դարպասապահի «փոխանցումից» հետո (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 33-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն ընդունել է «Լորիանին» եւ պարտվում է 1:2 հաշվով։

Փարիզյան թիմի գոլը զավեշտալի իրավիճակում խփել է ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, որ մրցակցի տուգանային հրապարակում օգտվեց «Լորիանի» շվեյցարացի դարպասապահ Իվոն Մվոգոյի անփութությունից եւ գրավեց դատարկ դարպասը (տեսանյութ

Ընթանում է երկրորդ խաղակեսը։ ՊՍԺ-ն 20-րդ րոպեից խաղում է 10 ֆուտբոլիստներով։ Երկրորդ դեղին քարտի համար հեռացվել է մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հակիմին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում