Մբապեի զավեշտալի գոլը մրցակցի դարպասապահի «փոխանցումից» հետո (տեսանյութ)

20:19   30 ապրիլի, 2023

Ֆրանսիայի առաջնության 33-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն ընդունել է «Լորիանին» եւ պարտվում է 1:2 հաշվով։

Փարիզյան թիմի գոլը զավեշտալի իրավիճակում խփել է ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, որ մրցակցի տուգանային հրապարակում օգտվեց «Լորիանի» շվեյցարացի դարպասապահ Իվոն Մվոգոյի անփութությունից եւ գրավեց դատարկ դարպասը (տեսանյութ)։

Ընթանում է երկրորդ խաղակեսը։ ՊՍԺ-ն 20-րդ րոպեից խաղում է 10 ֆուտբոլիստներով։ Երկրորդ դեղին քարտի համար հեռացվել է մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հակիմին։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.